Հաթայ պետության դրոշմանիշը

Հաթայ պետության դրոշմանիշը
Հաթայ պետության դրոշմանիշը

Վերևում շատ կարճ կյանք ունեցած Հաթայ պետության դրոշմանիշն է։ Գտա էստեղ։ Երևի գիտեք Հաթայի (Ալեքսանդրեկ) նահանգի պատմությունը։ Եթե ոչ, ապա մեջբերում եմ վերջերս լույս տեսած «Թուրքիայի Հանրապետության պատմություն» գրքից։

1936 թ.-ին Թուրքիան Ազգերի լիգայում բարձրացնում է «Հաթայի հարցը», պահանջելով իրեն փոխանցել Ալեքսանդրետի սանջակը, որը հանդիսանում էր Ֆրանսիայի մանդատի ներքո գտնվող Սիրիայի անբաժանելի մասը: Թուրքիան այդ տարածքի նկատմամբ իր հավակնություններն էր ներկայացնում դեռևս 1923թ. թուրք-ֆրանսիական համաձայնագրի կնքումից սկսած: Ազգերի լիգայի ճնշման ներքո և Անգլիայի գործուն աջակցությամբ Ֆրանսիան ստիպված եղավ համաձայնվել սանջակի ինքնավարությանը: 1938 թ. Ալեքսանդրետի սանջակի օրենսդիր մարմնի ընտրությունների արդյունքում, որոնք անցան թուրքական կողմի բազմաթիվ կեղծիքներով, հռչակվեց «Հաթայի պետությունը» `թուրք-ֆրանսիական համատեղ վերահսկողության ներքո: 1938 թ. հուլիսի 5-ին ֆրանսիական իշխանությունների համաձայնությամբ թուրքական զորքերը մտան Ալեքսանդրետի սանջակ։ Իսկ 1939 թ. հունիսի 23-ին Ալեքսանդրետի սանջակը (»Հաթայի պետությունը») պաշտոնապես լուծարվեց և բռնակցվեց Թուրքիային, ստանալով Հաթայի վիլայեթ անվանումը: Այդ բռնակցման հետևանքով հուլիսի 16-23-ը ընկած ժամանակահատվածում տեղաբնակ շուրջ 40,000 հայեր լքեցին իրենց բնակավայրը և հաստատվեցին Սիրիայի այլ շրջաններում ու Լիբանանում: Թուրքիային անցած տարածքում միայն մեկ հայկական գյուղ մնաց` Վաքուֆլուն (Vakıflı), որը մինչ օրս էլ Թուրքիայի` 780 հազար քկմ տարածքի միակ հայկական գյուղն է` իր շուրջ 150 բնակչով:

Նշենք նաև, որ 1938-1939 թթ. շուրջ տասն ամիս հայկական Քեսաբը գտնվել է Թուրիքայի իշխանության ներքո, երբ այն օրերի ֆրանսիական իշխանությունը, հաշվի առնելով Եվրոպայում հասունացող պատերազմի անխուսափելիությունը և այդ պատճառով ցանկանալով հաճոյանալ Թուրքիային , այդ տարածքները հանձնեց նրա գերիշխանությանը: Քեսաբահայերը, սակայն, չհամաձայնեցին բռնակցման հետ ու բազմաթիվ բողոքի նամակներ գրեցին ֆրանսիացիներին : «Հաթայի պետության» ժամանակաշրջանում թուրքական զորքերի ու պաշտոնյաների կողմից կազմակերպվեցին բռնություններ և զինված բախումներ։ Մեծ թվով քեսաբցիներ գաղթեցին Բեյրութ կամ հանգրվանեցին լեռներում։ Այդ շրջանում Քեսաբ այցելեցին հայ և ֆրանսիացի բազմաթիվ գործիչներ, այդ թվում և Պապական նվիրակ Արքեպիսկոպոս Ռեմի Լըփրեթրը: Տեսնելով քեսաբահայերի կացությունն ու գոյամարտը՝ Լըփրեթրը կարեկցում է հայ ժողովրդին և ուղղակիորեն դիմում է Հռոմի պապին և ֆրանսիական կառավարությանը խնդրանքով՝ միացնել Քեսաբի շրջանը Սիրիային։ Այսպիսով, Քեսաբի շրջանի բնակելի մասն անջատվում է Հաթայից  (Քեսաբի տարածքի 2/3-ը) և վերադարձվում Սիրիային։ Այս առնչությամբ մեծ դերակատարություն ունեցավ նաև կարդինալ Գրիգոր Աղաջանյանը: Այնուամենայնիվ, Թուրքիային անցնավ Կասիոս լեռը, որի լանջերին էին գտնվում բազմաթիվ քեսաբցիների պատկանող արտեր, պարտեզներ, դափնիի անտառներ ու արոտավայրեր։ Պետք է նշել, որ Սիրիան երբեք էլ չհաշտվեց Ալեքսանդրետի սանջակի կորստի հետ և մինչև 2000-ական թթ.-ը քարտեզներում շարունակում էր այն ներկայացնել որպես Սիրիայի անբաժանելի մաս:

Advertisements

2 comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s