Index Turcologica | Շերիֆ Մարդինի 4 ամենագլխավոր աշխատանքները

Index Turcologica շարքի #3 թողարկման մեջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Պրոֆեսոր Շերիֆ Մարդինի (Şerif Mardin) ամենակարևոր գործերը

page_prof-serif-mardin-hayatini-kaybetti_7614480632017թ. սեպտեմբերի 6-ին 90 տարեկան հասակում մահացել է հայտնի թուրք սոցիոլոգ, քաղաքագետ և մտավորական Շերիֆ Մարդինը (Şerif Mardin)։  Շերիֆ Մարդինը երկար տարիներ աշխատել է ԱՄՆ արևելագիտական կենտրոններում՝ Փրինսթոնի համալսարանում, Հարվարդի համալսարանում։ 1961թ. դասավանդում և աշխատում էր Անկարայի համալսարանում, 1973-ից 1991թթ.՝ Ստամբուլի Բողազիչի համալսարանում։ 1999 թվականից Մարդինը թուրքական առաջատար բուհի՝ Սաբանջի համալսարանի պատվավոր պրոֆեսսոր էր։ Մարդինի բեղուն գիտական և ակադեմիական գործունեության հիմնական ուղղությունն էին կրոնի (ի մասնավորի՝ իսլամի) սոցիոլոգիան, քաղաքական և պատմական սոցիոլոգիան, ինտելեկտուալ պատմությունը։
Մարդինի աշխատանքները գերազանցապես հիմնված էին թուրքական նյութի վրա։ 1990-ականներին, երբ քաղաքական և գիտական միջավայրի փոփոխության հետևանքով թուրքագիտության մեջ սկսվեց քեմալիզմին այլընտրանքային հայեցակարգերի՝ այսպես կոչված հետքեմալիզմի (post-kemalizm) շրջանը, Շերիֆ Մարդինը այդ նոր ուղղության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից էր։ Նա գտնում էր, որ քեմալիզմը փիլիսոփայական խորություն չունի, ասել է թե՝ գաղափարախոսություն չէ (ինչպես ընդունված է կարծել), այլ «Թուրքիան փրկելու համար առաջարկված խելացի, կիրառական միջոցների ամբողջություն»։

Նա փորձում էր ցույց տալ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության միջև օրգանական կապը, որը դրսևորվում է հանրապետության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, ընդհուպ մինչև ակադեմիական։

Մարդինը 2000-ականներին որպես սոցիոլոգ նորից հայտնվեց բոլորի շուրթերին, քանի որ հանդես եկավ իր հայտնի «mahalle baskısı» («թաղային/համայնքային ճնշում») սկզբունքով։ Այդ սկզբունքը, պարզ ասած, հետևյալն էր. ավանդականացող (մուսուլմանական) համայնքի ներսում այդ ավանդականացումը վերածվում է ճնշող երևույթի, և նրանք, ովքեր չեն կարողանում ապրել «կրոնական» կենսաձևով, զգում են իրենց այդ համայնքից արտաքսված վիճակում։ Վերջիններիս վրա ավանդավապահները ճնշումով պարտադրում են իրենց արժեքները (այս թեմայով Մարդինի հարզացրույցը կարելի է կարդալ այստեղ)։ Ժամանակակից Թուրքիայի շատ գործընթացներ հասկանալու համար սա կարևոր հասկացություն է։

11813519_10155826248405176_2349666100989439980_nՓրինսթոնի համալսարանի ասպիրանտ, օսմանագետ Վարագ Գեթսեմանեանի հետ միասին ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պրոֆեսսոր Մարդինի 4 գլխավոր աշխատությունները, որոնք առավել առաջնային են թյուրքագիտությամբ զբաղվող մասնագետների համար։
Հ.Գ. Մարդինի գրեթե բոլոր կարևոր աշխատանքները կան երկու լեզվով՝ անգլերեն և թուրքերեն։ Թուրքերեն հրատարակությունների ամբողջ ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Իմ բլոգի գրադարանում առկա գրքերը ներբեռնելու համար սեղմե՛ք գրքի վերնագրի վրա։
«Index Turcologica» շարքի մյուս մասերը տե՛ս այստեղ։

1) The Genesis of Young Ottoman Thought: A Study in the Modernization of Turkish Political Ideas (2000)

index

Մարդինի այս աշխատանքի հիմքում Մարդինի թեկնածուական ատենախոսությունն է, որը նվիրված է երիտասարդ օսմանների շարժման ներկայացուցիչների գաղափարական զարգացմանը և առաջին անգամ լույս է տեսել 1962թ.։ Գրքի թուրքերեն տարբերակը հասանելի է այստեղ։

2) Religion and Social Change in Modern Turkey: The Case of Bediuzzaman Said Nursi (1989)

Screen Shot 2017-09-16 at 13.37.06

Մարդինի այս աշխատանքը ընդհանուր առմամբ նվիրված է Թուրքիայում իսլամի փոփոխությանը և դրա սոցիալական բաղադրիչին։ Որպես ուսումնասիրության առարկա վերցված է 20-րդ դարում թուրք գլխավոր կրոնական գործիչ Սաիդ Նուրսիի կյանքն ու գործունեությունը։ Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Ս. Նուրսիի հետևորդն է հայտնի Ֆեթհուլլահ Գյուլենը։

3) Center and periphery in the Ottoman Empire. A Key to Turkish Politics? (1973)

1501625482

Եթե համառոտ ամփոփելու լինենք Մարդինի այս հայտնի հոդվածը, կարող ենք ասել հետևյալը. Օսմանյան կայսրությունում կար վերին մշակույթ և ժողովրդական մշակույթ, որոնք երկուսն էլ միավորված էին «իսլամի հովանոցի» տակ։ Արդիականացման (մոդերնիզացիա) հետ զուգահեռ պետական այրերն էլ ավելի արևմտականացան և աշխարհիկացան, ինչի արդյունքում օսմանյան հանրության երկու հատվածների միջև մշակութային հակադրություններն ու օտարությունը էլ ավելի խորացան։ Սրա հետևանքով կտրվեցին ղեկավարողների և ենթարկվողների միջև կապերը։ Եւ ըստ էության այս տարբերությունը ուներ տարածական չափում. աշխարհիկությունը դարձավ կենտրոնի հարստությունը, իսկ իսլամը՝ ծայրամասի (պերիֆերիա)։

4) Religion, society, and modernity in Turkey (2006)

religion-society-190

Այս աշխատանքը, ըստ էության, Մարդինի տարբեր ժամանակ և տարբեր թեմաներով գրված աշխատանքների հավաքածուն է։ Դրանցում հիմնականում անդրադարձ է կատարվում Օսմանյան կայսրության վերջին շրջանի և Հանրապետական Թուրքիայի պատմական և մշակութային վերլուծությունը։

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s