Բուն TV | Խարիզմատիկ առաջնորդություն

Բուն TV-ի տաղավարում շարունակում եմ ներկայացնել ոչ եվրոպական հասարակություններում խարիզմատիկ առաջնորդության դերն ու նշանակությունը (առաջին մասը տե՛ս այստեղ

Արևելքի երկրների զարգացման բնորոշ գծերից է խարիզմատիկ առաջնորդության առկայությունը: Խարիզմատիկ առաջնորդը գտնվում էր իշխանական համակարգի կենտրոնում և պետք է ապահովեր հասարակական համերաշխությունը: Այս երևույթը շատ ցայտուն երևում է Թուրքիայի օրինակում. 1923թ.-ին ստեղծված թուրքական հանրապետությունն ի սկզբանե որդեգրել էր արևմտյան մոդելի կիրառությունը, ինչը պետք է հիմք դառնար զարգացած, ուժեղ հանրապետության հիմնման: Այս նախաձեռնությունը պետք է ապահովեր Թուրքիայի առաջընթացը և Թուրքիային հնարավորություն տար հավասրը հավասարի պես ուժային հարաբերությունների մեջ մտնել զարգացած արևմուտքի հետ:

Նման մոդելով և գաղափարներով էին առաջնորդվում արևելյան գրեթե բոլոր հասարակությունների առաջնորդները՝ բարեփոխիչները, ովքեր կրթություն էին ստացել արևմտյան դպրոցներում, ծանոթ էին արևմտյան զարգացման մոդելին, արևմտյան փիլիսոփայությանը և ազգայնականությանը: Նրանք վստահ էին, որ եթե արևմտյան զարգացման մոդելը կիրառեին սեփական հասարակություններում, ապա այդ հասարակություններն անպայմանորեն առաջընթաց կգրանցեին:

Թուրքիայի օրինակը շատ տիպային է, որովհետև այն հնարավոր է համեմատել արևելյան այնպիսի երկրների հետ, որոնք թվացյալ շատ մոտ էին արևմտյան մոդելի ուղիղ կիրառմամբ հաջողության հասնելուն: Օրինակ՝ Հունգարիան, որը սոցիալիստական ճամբարից դուրս գալուց հետո հռչակվեց եվրոպական երկիր, եվրոպական քաղաքակրթության մաս և պետք է եվրոպական մոդելի կիրառմամբ շատ արագ հաջողության հասներ, արդյունքում այն հանգեց արևելյան հասարակություններին բնորոշ զարգացման ճանապարհին:

աղբյուր

 

Advertisements

One comment

  1. […] Բուն TV-ի տաղավարում խոսել եմ Արևմուտքի և Արևելքի միջև տարբերությունների մասին՝ պետական ինստիտուտների գործունեության և իշխանություն-հասարակություն կապի տեսանկյունից (շարունակությունը տե՛ս այստեղ)։ […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s