Լեյլա Զանայի լեզվաբանությունը

son-dakika-leyla-zana-nin-vekilligi-dusuruldu-10444546_1211_o
Լեյլա Զանա

Քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության (HDP) պատգամավոր, հայտնի քուրդ իրավապաշտպան և հասարակական գործիչ Լեյլա Զանան երեկ զրկվել է թուրքական խորհրդարանի պատգամավորի կարգավիճակից։ Մանդատից զրկելու պաշտոնական պատճառն այն է, որ արդեն նախկին պատգամավորը չի արտասանել պատգամավորական երդումը։ Իրականում, սակայն, Զանան արտասանել է երդումը, սակայն երդման մեջ կատարելով որոշ փոփոխություններ։ Մասնավորապես, նա իր երդումը սկսել էր քրդերեն «Կեցցե՛ խաղաղությունը։ Պատվով և հարատև խաղաղության հույսով» (“Biji aşiti. Bi hevîya aşitîyeke bi rûmet Û mayînde..”) արտահայտությամբ և ավարտել՝ փոփոխելով բուն երդման տեքստը. վերջին նախադասության մեջ նա «մեծ թուրք ազգ» արտահայտությունը փոխարինել էր «մեծ Թուրքիա» բառերով՝ «Թուրքիայի մեծն ազգի առաջ պատվովս երդվում եմ» (Büyük Türkiye milleti önünde namusum ve şerefim üzerine ant içerim”)։

Բնակաբար, թուրքական իշխանությունները չէին ընդունել, որ երդումն արտասանված է և արգելել էին Զանային կատարել իր պատգամավորական պարտականությունները, մինչև վերջինս չարտասանի երդումը պատշաճ կերպով։ Զանան, իր հերթին, հրաժարվել էր կատարել մեջլիսի պահանջը, ինչը դարձնելով պատճառ՝ 2018թ. հունվարի 11-ին պատգամավորին զրկել են մանդատից։
Հետաքրքիր է, որ նմանատիպ իրավիճակ էր եղել շուրջ 27 տարի առաջ։ Լեյլա Զանան 1991 թվականին իր պատգամավորական երդումը սկսել էր քրդերեն խոսքով. «Այս երդումը տալիս եմ հանուն թուրք և քուրդ ժողովուրդների եղբայրության»։ Ընդ որում, նրա գլխին այդ ժամանակ կապված էր քրդական անկախական դրոշը հիշեցնող եռագույն ժապավեն։

Սակայն այդ ժամանակ Զանան շարունակել էր պատգավորական աշխատանքը մինչև 1994թ., երբ զրկվել էր պատգամավորական մանդատից, բայց արդեն որպես «քուրդ անջատողական և PKK անդամ» և դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Արդեն ազատազրկման մեջ գտնվելով՝ նա ստացել էր Եվրոպական խորհրդարանի «Մտքի ազատության Սախարովի մրցանակը» (Sakharov Prize for Freedom of Thought

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s